Հարձակվելով Ուկրաինայի վրա՝ ՌԴ-ն անամոթաբար խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը․ Բայդեն

Լուրեր

04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը՝ փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանին մեղադրել է ՄԱԿ-ին անդամակցության հիմնական սկզբունքները խախտելու մեջ։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը ներխուժել է հարևան երկիր, փորձել ջնջել ինքնիշխան պետությունը քարտեզից: Ռուսաստանը անամոթաբար խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական դրույթները»,- ասել է Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ։

Նա միջուկային զենք կիրառելու Մոսկվայի սպառնալիքները «անպատասխանատու» է անվանել։ «Միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել և երբեք չպետք այն վարել», – ասել է Բայդենը՝ նշելով, որ ոչ ոք չի սպառնացել Ռուսաստանին՝ չնայած Պուտինի պնդումներին։ Նա նաև խոսել է Ուկրաինային Միացյալ Նահանգների կողմից  աջակցության շարունակականության մասին։

«Պուտինը պնդում է, որ ստիպված է եղել գործել, քանի որ Ռուսաստանը սպառնալիքի տակ է եղել, բայց Ռուսաստանին ոչ ոք չի սպառնացել, և ոչ ոք, բացի Ռուսաստանից, չի ձգտել բախման: Մենք նույնիսկ զգուշացրել էինք, որ [ներխուժումը] մոտենում է, և ձեզանից շատերի հետ փորձեցինք կանխել այն»,- հայտարարել է Բայդենը։

«ԱՄՆ-ն ավելի քան 25 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային աջակցելու համար։ Եվ մենք աշխատում ենք դաշնակիցների և գործընկերների հետ՝ ապահովելու, որ Ռուսաստանը վճարի վայրագությունների և ռազմական հանցագործությունների համար: Որովհետև եթե պետությունները կարողանան իրականացնել իրենց կայսերական նկրտումներն առանց հետևանքների, մենք կվտանգենք այն ամենը, ինչ դրվել է ՄԱԿ-ի հիմքում: Ամենը»,- հայտարարել է Բայդենը։

Տաթև Ֆռանգյան