Փոփոխություններ են կատարվել կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերում

Լուրեր

03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:23
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ-ում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերում և լիցենզիայի ձևերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Փաստաթղթի մշակումը պայմանավորված է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված «Լիցենզավորման մասին» և «Կրթության մասին» օրենքներում լրացումներ կատարելու հանգամանքով, որոնցով նախադպրոցական ծառայությունները և այլընտրանքային ծրագրերի իրականացումը համարվում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

Նախագծի ընդունման նպատակը նախադպրոցական կրթության բնագավառում գործող կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտի ապահովումն է, դրանց նկատմամբ միասնական վերահսկման մեխանիզմների ներդրումը՝ ապահովելով կրթության որակի բարձրացում և միասնական համակարգի ստեղծում: Այս ամենը կնպաստի այդ ոլորտի նկատմամբ պատաս­խանատվության և առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետության բարձրացմանը:

Մասնավորապես որոշման նախագծով նախատեսվում է, որ կլիցենզավորվեն ՀՀ-ում գործող կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում՝ այլընտրանքային, լրացուցիչ) և նախադպրոցական ծառայություններ: Լիցենզավորվելով և գործելով լիազոր մարմնի վերահսկողության ներքո՝ կենտրոնները կապահովեն երեխաների առողջության ու անվտանգության նվազագույն պահանջները (հիգիենիկ և սանիտարահամաճարակային, հակահրդեհային անվտանգություն և այլն) և կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, որոնք երեխաներին նախապատրաստում են դպրոցին:

Համաձայն նախագծի՝ գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու համար կազմակերպությունը լիցենզավորող մարմին պետք է ներկայացնի հայտ` նշելով իր՝ նախկինում ստացած լիցենզիայի վավերապայմանները, իսկ իրավաբանական անձինք՝ նաև պետական գրանցման համարը, ինչպես նաև գրավոր հայտարարություն՝ նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին, եթե գործունեության իրականացման լիցենզիա տալու համար օրենքով կամ լիցենզավորման կարգով գործունեության իրականացման վայրի նկատմամբ հատուկ պահանջներ չեն սահմանվել:

Քանի որ օտարերկրյա քաղաքացիների՝ օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն տալու դեպքում նախատեսված են միայն լրացուցիչ պահանջներ, որոնք վերաբերում են միայն դասախոսական կազմին, ուսումնական պլաններին և ծրագրերին, գրադարանային հագեցվածությանը, ապա կարգով սահմանվել է, որ միայն լիցենզավորված մասնագիտությունների դեպքում կարող է ուսումնական հաստատությունը դիմել համապատասխան թույլտվություն ստանալու համար:

Մի շարք պահանջներ՝ կապված ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության (շատ դեպքերում ներկայացվում են արտադրական նշանակությամբ տարածքի նկատմամբ oգտագործման իրավունքի գրանցման վկայականներ), հիմնական մանկավարժական կազմի, բժշկական մասնագիտությունների լիցենզավորման, լիցենզիաների ներդիրների տրամադրման հետ, նույնպես կարևոր են, և կարգերում նախատեսված են համապատասխան փոփոխություններ:

Կրթական ծրագրի իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կամ լիցենզավորվող իրավաբանական անձի կողմից կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներով գործարքներ չիրականացնելու մասին տեղեկանքը կարգերից հանելու հանգամանքը պայմանավորված է լիցենզավորման բնագավառում վարչարարության պարզեցման նպատակով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության հետ»,- ասված է հաղորդագրությունում։