Երևանի քաղաքապետը շնորհակալագրեր է հանձնել օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի դեմ մահափորձից հետո օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար՝ «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վիրաբուժական բաժանմունքի պետ, ավագ վիրաբույժ Սերժ Խաչատուրյանը և …

