Ազգային ժողովում կանանց ներկայացվածության տոկոսը 11 անգամ աճել է

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ազգային ժողովում կանանց ներկայացվածության տոկոսը 11 անգամ աճել է
Նախորդ 20 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության խորհրդարանում կանանց ներկայացվածության զգալի աճ է արձանագրել շնորհիվ ՀՀ ընտրական օրենսգրքում ներդրված քվոտայի համակարգի։ Ազգային ժողովում կին պատգամավորների ներկայացվածությունը 1999 թվականին եղել է ընդամենը 3․1%, իսկ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո այն 34% է։

Քաղաքական և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց հավասար ներկայացվածության խթանման վերաբերյալ այս վերլուծությունը ներառված է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հրապարակած զեկույցում, որն անդրադառնում է ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեի՝ Հայաստանին ուղղված եզրափակիչ դիտարկումների կատարման ընթացքին։ Զեկույցի շրջանակներում ուսումնասիրվել են Կոմիտեի՝ 1997, 2002, 2009 և 2016 թվականների Հայաստանին ուղղված եզրափակիչ դիտարկում¬ները, վերլուծվել են ՀՀ կառավարության կողմից Կոմիտեին ներկայացված պարբերական հաշվետվություններն ու վերաբերելի ՀՀ օրենսդրությունը։

Զեկույցում անդրադարձ կա մի շարք ոլորտների վերաբերյալ առաջարկություններին և երկրում տեղի ունեցած համապատասխան զարգացումներին։ Մենք առանձնացրել ենք միայն կանանց հավասար ներկայացվածության խթանման և կանանց նկատմամբ բռնության խնդիրները։

Քաղաքական և հասարակական կյանքում կանանց ներկայացվածության խթանումը

Քաղաքական և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց հավասար ներկայացվածության խթանման վերաբերյալ Կոմիտեն Հայաստանին հանձնարարական է տվել սկսած 1997 թվականից։ Այս հանձնարարականը մասամբ է կատարվել։ Զեկույցում նշվում է, որ ՀՀ իշխանությունները հանձնարարականի պահանջների կատարումը հիմնականում սահմանափակել են քաղաքական և հանրային կյանքի առանձին ոլորտներում գենդերային քվոտաներ սահմանելով։ Այդ քվոտաների ազդեցությունը հատկապես տեսանելի է ՀՀ Ազգային ժողովում։

2003 թվականին ձևավորված ՀՀ Ազգային ժողովի 131 պատգավորներից միայն 4-ն էին կին՝ կազմելով պատգամավորների ընդհանուր թվի միայն 5,24 տոկոսը։ 2005 թվականին ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում սահմանվել է 15% քվոտա։ Սա նշանակում էր, որ սեռերից որևէ մեկը չէր կարող նախընտրական ցուցակում ներկայացված լիներ ավելի քան 85%։ Սակայն 2007 թվականին ձևավորված Խորհրդարանում պատգամավորների միայն 9,2%-ն էին կանայք։ Պատճառը համամասնական և մեծամասնական ընտրակարգերի առկայությունն էր։ Քվոտայի պահանջը վերաբերում էր միայն համամասնական ընտրակարգին՝ կուսակցությունների և դաշինքների ցուցակներին, իսկ մեծամասնական ընտրակարգով հիմնականում ընտրվում էին հարուստ և իրենց համայնքում ազդեցություն ունեցող տղամարդիկ։

2011 թվականին Ընտրական օրենսգրքում արդեն իսկ յուրաքանչյուր սեռի առնվազն 20% ներկայացվածություն էր պահանջվում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում։ Եվ այնուամենայնիվ, գործող մեծամասնական ընտրակարգի պատճառով 2012 թվականին ձևավորված խորհրդարանում կանանց ներկայացվածությունը ընդամենը 10,7% կազմեց։ Սա նաև պայմանավորված էր նրանով, որ ընտրված կանայք ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացնում, և նրանց մանդատը հասնում էր ցուցակում ընդգրկված հաջորդ համարին, որը տղամարդ էր։ Այս ընտրություններից հետո կանանց իրավունքների ջատագովները պնդեցին, որ ինքնաբացարկ հայտնած կին թեկնածուի մանդատը պետք է անցնի ցուցակում ընդրկված հաջորդ կին թեկնածուին։ Այս առաջարկը հետագայում ամրապնդվեց Ընտրական օրենսգրքով։

Այնուհետև բարձրացվեց նաև սեռերից մեկի նվազագույն ներկայացվածության տոկոսը՝ նախ 25, ապա 30%: Սակայն քվոտան իրապես արդյունավետություն ունեցավ միայն այն ժամանակ, երբ անցում կատարվեց 100% համամասնական ընտրակարգի, և վերացվեցին տարածքային կամ այսպես կոչված ռեյտինգային ցուցակները։ Ներկայումս Խորհրդարանում 34% են կազմում կին պատգամավորները, ինչը փաստացի ավելին է, քան պահանջում է օրենքը։ Սա վկայում է քաղաքական կուսակցություններում կանանց դերակատարման աճի մասին։ Դրա ապացույցն է նաև այն, որ դեռևս 25% քվոտայի պահանջի պայմաններում շատ կուսակցությունների ներկայացրած նախընտրական ցուցակներում կանանց ներկայացվածությունն արդեն իսկ գերազանցում էր 30%-ը։

Ինֆոգրաֆիկան՝ WomenNet.am-ի

«2005 թվականից սկսած ՀՀ ընտրական օրենսդրության փոփոխությունների արդյունքում մինչև այդ գոյություն ունեցած 5 տոկոս գենդերային քվոտան մեծացվել է՝ 2016 այն հասցնելով առնվազն 30 տոկոսի։ Ավելին՝ ներկայումս ներդրված առնվազն 30 տոկոս գենդերային քվոտան կիրառվում է ոչ միայն համապետական, այլև տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ, ինչը կարևոր է տեղական մակարդակում քաղաքական կյանքում կանանց մասնակցությունը խթանելու առումով։ Կոմիտեն այդուհանդերձ իր մտահոգությունն է հայտնում որոշումների ընդունման ամենաբարձր մակարդակներում կանանց մասնակցության կայուն ցածր աստիճանի առնչությամբ»,- նշված է զեկույցում:
Զեկույցի հեղինակ Վարսեր Կարապետյանն ընդգծում է այն հանգամանքը, որ գենդերային քվոտայի զուտ սահմանումը դեռևս բավարար չէ քաղաքական և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով․ դրա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է հանձնարարականների բոլոր պահանջների միաժամանակ կատարումը։

Կանանց նկատմամբ բռնությունն ու ընտանեկան բռնությունը

Կանանց բռնությունից պաշտպանելու և ընտանեկան բռնությունը կանխարգելելու վերաբերյալ Կոմիտեի հանձնարարականների պահանջները ևս կատարվել են մասամբ։ 2017 թվականին ընդունվել է ընտանեկան բռնության վերաբերյալ օրենք։ «Օրենքի ընդունումը, մեր գնահատմամբ, առաջընթաց քայլ է։ Անկախ թերկարգավորումներից ՝ օրենքի ընդունումը ունի կարևոր խորհրդանշական բնույթ, այն կարևոր է նաև հանրային խոսույթում և իրավական մշակույթում ձևափոխումների առումով»,- նշված է զեկույցում։

Սակայն ընտանեկան բռնությունը Հայաստանում քրեականացված չէ, իսկ ՀՀ Ազգային ժողովը դեռևս չի վավերացրել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա)։ Զեկույցի հեղինակը հավանական է համարում, որ առավել նպաստավոր քաղաքական իրադրության պայմաններում կոնվենցիան կվավերացվի։ «Սույն բաժնով նախատեսված հանձնարարակնների մասնակի իրականացման պատճառը սերտորեն կապված է հասարակության մեջ կնոջ դերի վերաբերյալ առկա կարծրատիպերի, կանանց տնտեսական հզորացման անհրաժեշտության հետ»,- եզրակացրել է հեղինակը։

Հրապարակված զեկույցում անդրադարձ կա նաև կարծրատիպերի դեմ պայքարի, թրաֆիկինգ և պոռնկության շահագործման, կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի ստեղծման, կանանց սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության վերաբերյալ Կոմիտեի հանձնարարականների կատարմանը։ Զեկույցին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Արման Ղարիբյան