Պատգամավորական մանդատը որևէ անձի թույլ չի տալիս դրսևորել խուլիգանական վարքագիծ: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՝ կարծիք հայտնելով, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության մի քանի պատգամավորներ ոչ հարիր պահվածք են դրսևորել Առողջապահության նախարարությունում։ «Ես կարծում եմ՝ Ազգային ժողովում Էթիկայի հանձնաժողովը, որը որ կստեղծվի, մանրամասն կքննի այս վարքագիծը, …