Մինսկում Ուկրաինայի դրոշն ի նշան բողոքի ծածանելու համար 6 բելառուս է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ-ն, գրում է EUDaily-ն։ «Մինսկի Մոսկովսկի շրջանում հոկտեմբերի սկզբին անհայտ անձինք էլեկտրահաղորդման գծերի սյան վրա կախել են սպիտակ-կարմիր-սպիտակ կտոր և Ուկրաինայի դրոշը: Օպերատիվ գործողությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Մինսկում բնակվող 34-ից 36 տարեկան վեց տղամարդու։ …

