130 կմ² և ավելի տարածք է հակառակորդը գրավել. ԳՇ պետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

Նախորդ տարվանից սկսած՝ տարածքային կորուստների հետ կապված՝ տարբեր թվեր են շրջանառվում․ նախ հայտնի էր, որ 40 քառ․ կմ կորուստ ենք ունեցել 2021թ․, հետո Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ևս 10 քառ․ կմ կորցրել ենք այս տարվա սեպտեմբերյան ագրեսիայի ժաանակ, իսկ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը Ռուսաստանում հայտնեց, որ վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանը 127 քառ․ կմ տարածք է կորցրել։ Ու՞մ հավատալ։  ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում Factor TV-ի այս հարցին ի պատասխան` ՀՀ զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը նշեց, որ նրանց  բոլորին էլ պետք է հավատալ, քանի որ կան հաշվարկի տարբեր մեթոդներ։

«ՀՀ վարչապետ Փաշինյանը այդ հայտարարությունն արել է այն ժամանակ, երբ մեր տարածքային կորուստը եղել է 10 քառ կմ։

Եթե այդ տարածքների կորուստը հաշվում ենք մեր առաջնագծից խորությամբ, ապա այդ թիվը ավելի քիչ է կազմում: Կան տարածքների մակերեսի հաշվարկման տարբեր մեթոդներ: Համապատասխան ճակատով և համապատասխան խորությամբ բոլոր ուղղություններում հակառակորդի մխրճում չի արձանագրվել: Կան որոշ հատվածներ, որոնց մխրճման վերջավորությունը, գագաթը հասնում է օրինակ, 3,5 կմ, բայց թևերը ընդամենը 100-200 մետր են:

Տեղանքի գոգավորություներից ելնելով՝ այդ հաշվարկները տարբեր մարդկանց կողմից կատարվում են տարբեր ձևով:

Որպեսզի հաշվենք, թե որքան տարածքում է հակառակորդը գտնվում մեր տարածքում, չպետք է հաշվենք իրենց առաջնագիծը, մեր առաջնագիծը, պետք է հաշվի առնենք ՀՀ պետական սահմանը և այն, թե սահմանային ինչքան կորուստ ունենք:

Կան դիրքեր, որտեղ հակառակորդը գտնվում է մեր պետական սահմանից հետ, կան դիրքեր, որ գտնվում է մեր սահմանից առաջ: Նման դեպքում առաջանում են մակերեսի հաշվարկման տարբերություններ»,- նշեց ԳՇ պետը:

Մանրամասները՝ տեսանյութում։