Ադրբեջանի ուսումնական հաստատություններում շարունակում են ակտիվորեն հայերեն ուսուցանել։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում (UNEC) հայոց լեզվի հերթական դասընթացն է մեկնարկում և այդ նպատակով ուսանողների ընդունելություն է։ Բուհից հայտնում են, որ դասընթացի նպատակն է՝ համակարգված կերպով հետևել հայկական լրատվամիջոցների հրապարակումներին, պատրաստել վերլուծական նյութեր, ավելի ամբողջական տեղեկատվություն ստանալ հայերեն աղբյուրներից՝ կապված ներկա տնտեսական իրավիճակի …

