ԵԽԽՎ պատգամավորներն ահազանգում են Ադրբեջանում քաղբանտարկյալների թվի աճի մասին

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

ԵԽԽՎ 20 պատգամավոր առաջարկել է բանաձև ընդունել «Ադրբեջանում քաղբանտարկյալների  թվի աճի վերաբերյալ»։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Թուրան գործակալությունը։

«Ադրբեջանում լրագրողների, իրավապաշտպանների ու ընդդիմադիրների նկատմամբ աճող հետապնդումները, քաղբանտարկյալների թվի աճը  տագնապ է առաջացնում»,-ասվում է փաստաթղթում, որը ստորագրել են 13 երկրի 20 պատգամավորներ։ Նախաձեռնության հեղինակն Իտալիայից պատգամավոր Մաուրիցիո Բուքքարելան է։

Փաստաթղթում  անդրադարձ կա լրագրող Ավազ Զեյնայլիի, իրավապաշտպան-փաստաբան Էլչին Սադիգովի ձերբակալությունը։ Նաև ասվում է, որ Ադրբեջանի իշխանություններն անտեսել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի կոչը՝ անհապաղ ազատ արձակել նրանց։

2022թ-ի կեսերին բլոգեր Աբիդ Գաֆարովն էր բանտարկվել զրպարտության շինծու մեղադրանքով։ Նույն մեղադրանքով՝  երեք քրեական գործ էլ հարուցվել էր ընդդիմադիր Ալի Ալիևի նկատմամբ։ Մայիսին բլոգեր Ռաշադ Ռամազանովն էր  ձերբակալվել  շինծու մեղադրանքով։ «Խորհրդարանական վեհաժողովը պետք է ուշադիր քննարկի և ուսումնասիրի Ադրբեջանում քաղբանտարկյալների ձերբակալության դեպքերը»,- ասվում է փաստաթղթում։

Բանաձևի հեղիակները կարծում են, որ վեհաժողովը պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը  պահպանել մարդու իրավունքներն ու ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Թե բանաձևը ԵԽԽՎ-ում երբ քննարկման կդրվի, դեռ հայտնի չէ։

Էմմա Չոբանյան