ԵԽԽՎ Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել կառույցում Հայաստանի Հանրապետության ԱԺ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գեւորգյանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ Ելույթում, մասնավորապես, ասվել է. «Հարգելի’ նախագահ, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համատեքստում ցանկանում եմ կատարել հետեւյալ հարցադրումները. 1. Մեր կազմակերպությունը նախընտրել է սահմանափակվել անորոշ եւ անհասցե …

