Ի հեճուկս ՌԴ-ի՝ Թուրքիան, Ուկրաինան ու ՄԱԿ-ը պահպանում են հացահատիկային գործարքը

Լուրեր

31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
Բոլորը

ՄԱԿ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի պատվիրակությունները հոկտեմբերի 31-ին համաձայնեցրել են «հացահատիկային միջանցքով» նավերի տեղաշարժի ժամանակացույցը։ Այս մասին  հայտնել է Համատեղ համակարգման կենտրոնի ՄԱԿ-ի ներկայացուցիչը, գրում է currenttime.tv-ին։ Նշվում է, որ այդ մասին տեղեկացրել են նաև Ռուսաստանին՝ չնայած, որ ավելի վաղ Մոսկվան հայտնել էր, թե դադարեցնում է իր մասնակցությունը «հացահատիկային գործարքում»։

«Ուկրաինայի, Թուրքիայի ու ՄԱԿ-ի պատվիրակությունները համաձայնեցրել են հոկտեմբերի 31-ին ծովային հումանիտար միջանցքով 16 նավերի շարժը , որոնցից 12-ը Ուկրաինայից են գնում, 4-ը՝ ժամանում։ ՄԱԿ-ի պատվիրակությունը տեղեկացրել է ՌԴ-ի պատվիրակությանը տեղաշարժի մասին ընթացակարգերին համապատասխան»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Համատեղ համակարգման կենտրոնից հավելել են, որ ևս 6 նավ գործարքի շրջանակում դուրս է եկել ուկրաինական նավահանգիստներից երեկ, սակայն դեռ չի մտել հումանիտար միջանցք։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ՌԴ-ն կասեցրել է իր մասնակցությունը «հացահատիկային գործարքում»՝ կապված Սևաստոպոլում նավերի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետ։

Էմմա Չոբանյան