Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Գերագույն դաշնային խորհուրդը այսօր՝ մայիսի 14-ին, երկրի նոր նախագահ է ընտրել Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանին։ Ինչպես հայտնում է ԱՄԷ WAM պետական լրատվական գործակալությունը, որոշումն ընդունվել է միաձայն։ Հիշեցնենք, որ երկարատև հիվանդությունից հետո 73 տարեկանում մահացել է ԱՄԷ նախագահ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահյանը։