Հայաստանը դարձել է Եվրոպական միգրացիոն ցանցի դիտորդ անդամ

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Եվրոպական միգրացիոն ցանցի (EMN/ԵՄՑ) ղեկավար կազմի 34-րդ նիստի շրջանակում այսօր Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ստորագրել է Եվրոպական միգրացիոն ցանցին դիտորդի կարգավիճակով միանալու վերաբերյալ փաստաթուղթ․ տեղեկացնում են Հայաստանի միգրացիոն ծառայությունից։

«Կազմակերպությունը Եվրոպական միությունում միգրացիայի և ապաստանի ոլորտին առնչվող քաղաքականության մշակմանն աջակցելու նպատակով համագործակցում է նշված ոլորտներում գործունեություն ծավալող ԵՄ անդամ պետությունների և պատկան մարմինների հետ։ Ցանցի խորհրդի՝ 2008 թ-ի որոշմամբ՝ կազմակերպության նպատակ է սահմանվել միգրացիայի և ապաստանի ոլորտների ինստիտուտների և անդամ երկրների իշխանությունների տեղեկատվական կարիքները բավարարելը և անաչառ, արժանահավատ, թարմ և համադրելի տեղեկատվություն ապահովելը։ Այն նաև կոչված է վստահելի տեղեկությունների աղբյուր հանդիսանալու հանրության լայն շերտերի համար:

Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրեն Մոնիկ Պարիան նշեց, որ Եվրոպական միգրացիոն ցանցի դիտորդ երկրների ցանկն ընդլայնվում է, ինչն ուրախալի է, քանի որ նոր միգրացիոն իրադրության պայմաններում հնարավոր է դառնում միգրացիայի արդյունավետ կառավարմանն ուղղված մոտեցումների որդեգրումը։ «ԵՄՑ մանդատը ծածկում է միգրացիայի կառավարման ոլորտի բոլոր կողմերը, այդ թվում ԵՄ առաջնահերթությունները, և այս ոլորտում բարեհաջող համագործակցությունը կբարձրացնի ապագա միգրացիոն հոսքերի կառավարման արդյունավետությունը»,- նշեց նա։

ՄԾ պետ Ա․ Ղազարյանը նշեց, որ միգրացիայի ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցությունը ակտիվ է և բազմակողմ, և Հայաստանի կառավարության համար միգրացիոն հարցերով սերտ հագաործակցությունը ԵՄ-ի հետ առաջնահերթություն է։

«Նշված փորձառության և դրա դրական ազդեցության հիման վրա Հայաստանը փորձում է լրացուցիչ ուղիներ գտնել ԵՄ-ի հետ հարաբերությունների և համագործակցության բարելավման համար։ Այս համատեսքտում կարևոր է համագործակցությունը Եվրոպական միգրացիոն ցանցի հետ»,- նշեց նա՝ հավելելով, որ ԵՄՑ-ին միանալը արդիական, հավաստի, օբյեկտիվ և համադրելի տեղեկատվություն ստանալու հնարավորություն է ընձեռում, որը արժեքավոր կլինի Հայաստանի բոլոր շահագրգիռ կողմերի համար, այն հասանելի կդարձնի ԵՄ ողջ փորձագիտական պրակտիկան միգրացիայի և ապաստանի վերաբերյալ:

«Մեր անդամակցությունից կշահի ոչ միայն Հայաստանը, այլև ԵՄ-ն. ոչ ԵՄ անդամ երկրի տրամադրած լրացուցիչ տվյալները կարող են նպաստել միգրացիայի և ապաստանի մարտահրավերներն ավելի լավ հասկանալուն, հատկապես ԵՄ-ի արևելյան հարևանության տարածաշրջանի վերաբերյալ»,-նկատեց Արմեն Ղազարյանը»,- ասված է հաղորդագրությունում։