Ծառայություն 5 տարի ժամկետով. Սուրեն Պապիկյանը Վիգեն Սարգսյանի «Ես եմ»-ի փոխարեն նոր ծրագիր է առաջարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
Բոլորը

Սուրեն Պապիկյանն առաջարկում է դադարեցնել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ներդրված «Ես եմ» ծրագիրը։ Պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով Պապիկյանն առաջարկում է ներդնել շարքային և սպայական կազմերի՝ պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որն անվանվելու է «Պաշտպան հայրենյաց»:

«Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո, Կառավարության կողմից սահմանված կարգով, պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի»,- Կառավարության այսօրվա նիստում ասաց ՊՆ ղեկավարը։

Հինգ տարիների ընթացքում զինծառայողները ստանալու են աշխատավարձ, իսկ ավարտից հետո, անկախ այն հանգամանքից՝ կշարունակե՞ն ծառայությունը, թե՞ ոչ, 5 մլն դրամ պատվովճար։ Այս գումարը կտրվի նաև ծառայությունը վաղաժամ դադարեցնելու դեպքում, եթե հիմքում օրենքով նախատեսված իրավիճակներ են։ Եթե զինծառայողը որևէ պահի հրաժարվի «Պաշտպան հայրենյաց» ծրագրից, ապա պարտավոր է անցնել 24-ամսյա պարտադիր զինծառայություն՝ անկախ նրանից, թե այս ծրագրով որքան ժամանակ է ծառայել։

Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց օրենսդրական նախաձեռնությունը, որոշվեց ԱԺ-ում այս նախագծի քննարկումը համարել անհետաձգելի։ Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ ծրագրի ներդրումը տանում է դեպի պրոֆեսիոնալ բանակ։

Գործող իշխանությունը «Պաշտպան հայրենյաց» ծրագրի առաջարկը ներկայացնում է՝ հիմնավորելով, թե 2017-ից գործող «Ես եմ» ծրագիրն արդյունավետ չի եղել։ Ըստ Պապիկյանի՝ այդ ծրագրով ծառայությունը շարունակում է ընդամենը երկու զինծառայող։ Նրանց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին, իսկ 2021-22 թթ․ ձմեռային զորակոչի շրջանակում որևէ մեկը ցանկություն չի հայտնել այս ծրագով ծառայության անցնել։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում աշխատած «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի խոսքով՝ երաշխիքներ չկան, որ Սուրեն Պապիկյանի առաջարկած նոր ծրագիրը կարող է նորակոչիկների համար գրավիչ լինել։ Ըստ նրա՝ պետք է սկսել բանակի համակարգային խնդիրները լուծելուց։

Պաշտպանության նախարարից այսօր հնարավոր չեղավ թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն ստանալ․ նա հրաժարվեց որևէ հարցի պատասխանել։

Պատերազմից հետո առաջնագծում բազմաթիվ խնդիրներ կան, նաև որոշ հատվածներում առկա են չկահավորված դիրքեր։ Արդյո՞ք Սուրեն Պապիկյանն ու Նիկոլ Փաշինյանը չպետք է նախ մտածեն այս խնդիրները լուծելու մասին, հարց է բարձրացնում Դավիթ Սանասարյանը։

Նիկոլ Փաշինյանը դեռ 2020 թվականի պատերազմից հետո էր հայտարարել բանակում բարեփոխումներ իրականացնելու մասին։ Երկու տարի անց, սակայն, բարեփոխումների ուղղությամբ աշխատանքների մասին գերատեսչությունը սակավախոս է։ Պաշտպանության նախարարն այս թեմայի վերաբերյալ հարցերը մշտապես անպատասխան է թողնում, իսկ զինծառայողների ծնողները պարբերաբար շարունակում են ահազանգել բանակում առկա տարատեսակ խնդիրների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան