Ադրբեջանցիները ներխուժել են ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի պատասխանատվության գոտի․ հակառուսականություն չէ՛ գնահատականի պահանջը․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը վիրավորական ու անսպասելի է որակել Հայաստանի Ազգային ժողովի արձագանքը։ Նրա մուտքը Հայաստան արգելվել է՝ միջանցք պահանջելու և ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող գնահատականներից հետո։ Զատուլինը տելեգրամում գրել է, որ ինքը համոզված է՝ այդ քայլը վկայում է Հայաստանի իշխանությունների նոր կուրսի մասին։

Ռուսաստանաբնակ հայ գործարարներ էլի խոսում են ՀՀ-ում առկա, իբր, հակառուսականությունից։ Իսկ ԱԺ-ի ընդդիմությունը ՀՀ կառավարող ուժին ուղիղ է մեղադրում հակառուսականության մեջ Հայաստան Զատուլինի մուտքն արգելելուց հետո։ Բացի այդ՝ ՀԱՊԿ-ից և ՌԴ-ից Ադրբեջանի ներխուժման ժամանակ ռազմական աջակցություն չստանալը ևս ԱԺ-ի ընդդիմությունը պայմանավորում է ՀՀ իշխանությունների քայլերով․ օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ Պուտինին չի դիմավորել օդանավակայանում կամ ՀԱՊԿ-ի գլխավոր քարուղարի պաշտոնից ոչ պատշաճ ձևով է հետ կանչվել Յուրի Խաչատուրովը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ իրենց հաճախ են մեղադրում ռուսամետ կամ արևմտամետ լինելու մեջ, բայց ՀՀ կառավարող ուժը չունի այդպիսի ուղղվածություն․ «Մենք հայաստանակենտրոն ենք՝ ունենք պրոհայաստանյան ուղղվածություն, ինչը բնական է, և ՀՀ բոլոր քաղաքական ուժերը պետք է այդպիսի ուղղվածություն ունենան»։

Անդրադառնալով այն երևույթին, որ ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին ուղղված ՀՀ կառավարող ուժից հնչող դժգոհությունները մտցվում են «հակառուսականության» լույսի տակ, Մարիա  Կարապետյանը նշեց․ «Ես կվերահաստատեմ մեր դիրքորոշումը, որ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները ամբողջությամբ կատարված չեն Ադրբեջանի կողմից՝ գերիների վերադարձի, ռեգիոնի ապաշրջափակման հարցով կառուցողականություն ցուցաբերելու և աշխատանքային խմբում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու մասով։ Այն, որ դրանք կատարված չեն, ես՝ որպես ՀՀ պետական պաշտոնյա, պետք է խոսեմ դրա մասին։ Նաև նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասով կան հարցադրումներ Փառուխի դեպքերի և ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու վերաբերյալ՝ 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերին։ Այս երկու հարցերը՝ ԼՂ-ի նոր շփման գոտի և ՀՀ սուվերեն տարածք ներխուժումները տարբեր հարթություններում են․ առաջինը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տեղի ունեցած ներխուժում է, երկրորդը ՀԱՊԿ պատասխանատվության գոտի ներխուժում է, և այս փաստերի արձանագրումը, դրանց վերաբերյալ դիրքորոշումը, քաղաքական գնահատականը, որից կարող են բխել գործողություններ, դրանք պահանջելը իմ պարտքն է, խնդիրների մասին խոսելը հակառուսականություն չէ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան