Վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրը գույքային հայց կներկայացնի Փաշինյանին ուղեկցող ոստիկանի դեմ

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր հետաձգեց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի գործով առաջին դատական նիստը։ Մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը չէր ներկայացել դատական։ Վերջինս գրություն էր ուղարկել այն մասին, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկ այլ նիստի է մանակցելու։ Պաշտպանի բացակայության պայմաններում նիստը ենթակա է հետաձգման, սակայն մինչև հետաձգվելը տուժող կողմի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ վթարի հետևանքով մահացած Սոնա Մնացականյանի հայրը գույքային հայց ունի ներկայացնելու։

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ գույքային հայց ներկայացնելու դեպքում դատական նիստը հետաձգվում է, որպեսզի կողմը հնարավորություն ունենա ծանոթանալու դրա բովանդակությանը, ուստի՝ Ասլանյանը գույքային հայցի պատճենն այսօր տրամադրեց դատարանին ու դատավարության մասնակիցներին, որպեսզի մինչև հաջորդ դատական նիստը դրան ծանոթանան։ Հայցի բովանդակությունն այսօր դատարանում չհրապարակվեց։

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ քրեական վարույթի ընթացքում մահացած տուժողի կամ տուժող ճանաչվելու ենթակա անձի հուղարկավորության, հուշաքարի, տապանաքարի տեղադրման, ինչպես նաև գերեզմանի բարեկարգման համար կատարված ողջամիտ ծախսերը, որոնք մեղադրյալին վերագրվող արարքի հետևանքով են պատճառվել ենթակա են հատուցման։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 24-ին։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթ էր տեղի ունեցել, որի հետևանքով մահացել էր 28-ամյա հղի կին՝ Սոնա Մնացականյանը։ Կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենան վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող Ճանապարհային ոստիկանության ուղեկցող ծառայության սպայական վաշտից էր, իսկ ղեկին եկել է հրամանատար Արամ Նավասարդյանը։ Վերջինս մեղադրվում է նախկին քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի 1-ին մասով՝ (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։

Նավասարդյանը չցանկացած պատասխանել իրեն վերագրվող արարքի վերաբերյալ մեր հարցերին։

Արաքս Մամուլյան