Ոստիկաններնն այսօր ևս ուժ են կիրառել ցուցարարներին բերման ենթարկելիս։ Ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցարարների նկատմամբ առերևույթ բռնությունների դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր․ Factor.am-ին այս մասին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Քրեական գործերից մեկն առնչվում է մայիսի 2-ի հայտնի դեպքին, երբ ցուցարարին բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը մի քանի անգամ հարվածում է նրա գլխին։ Քննչական …