Օգոստոսի 3-ին, ժամը 20։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ուլնեցու փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 20։43-ին։

