Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է արդիականացնել շինարարական նորմերը: Միայն 2021-2022 թթ. ծրագրում ընդգրկվել է 20 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ, որոնցից 13-ն արդեն հրապարակվել է, 3-ի մշակման աշխատանքներն ավարտվել են, մեկնարկել հաստատման ընթացակարգերը, ևս 4-ը մշակման փուլում է: Մեծ թվով նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակմանը զգալի նպաստել է վերջին 3 տարում պետական բյուջեով հատկացվող գումարի ավելացումը․ տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեից։ Հաշվի …

