Հոկտեմբերի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը …

