Ուկրաինան ՖԻՖԱ-ին կոչ է արել Իրանին զրկել Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելուց

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան կոչ է արել ՖԻՖԱ-ին Իրանին զրկել դեկտեմբերին Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելուց՝ պատճառաբանելով մարդու իրավունքների խախտումները և Ռուսաստանին զենք մատակարարելը։

Երեք շաբաթից Իրանը В խմբի չեմպիոնների առաջին խաղում պետք է հանդիպի Անգլիայի հավաքականի հետ։ Այս խմբում են նաև ԱՄՆ-ը և Ուելսը։

Ուկրաինայի ֆեդերացիայի գործկոմը, սակայն, չի խնդրել Իրանի հավաքականը փոխարինել Ուկրաինայի հավաքականով, որը հունիսին Եվրոպայի փլեյ-օֆֆի եզրափակիչում պարտվել է Ուելսին։ Փոխարենը Իրանին Ուկրաինայով փոխարինելու գաղափարն առաջարկել է երկրի առաջատար ակումբը՝ Դոնեցկի «Շախտյորը», որը նման կոչով դիմել է ՖԻՖԱ-ին։

ՖԻՖԱ-ն չի մեկնաբանել Ուկրաինայի խնդրանքը և սովորաբար չի հեռացնում ֆեդերացիայի անդամներին ազգային կառավարությունների ռազմական որոշումների պատճառով, գրում է VOA-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Իրանը հերքում են ուկրաինական արտաքին հետախուզության եզրակացությունները, թե ռուս զինվորականներն Ուկրաինայի տարածքը ռմբակոծում են իրանական արտադրության «Շահիդ» անօդաչու թռչող սարքերով։

Տաթև Ֆռանգյան