Նախորդ 6 ամիսներին գրանցվել է բռնության դեմ նախազգուշացման և միջոցների կիրառման 602 դեպք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Պրակտիկայում կարող ենք ունենալ դեպք, երբ Ֆիզիկական բռնության դեպքում նախազգուշացում չի կիրառվում․ «Ինչպե՞ս կանխարգելել ընտանեկան բռնությունը. նոր օրենսդրական փաթեթով առաջարկվող մեխանիզմները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց Ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետի տեղակալ, ընտանեկան բռնության կանխարգելման բաժնի պետ Հայկ Մկրտչյանը։

«Օրինակ՝ եթե մայրը զայրանում և թեթև ապտակում է երեխային, դա ֆիզիկական բռնություն է, բայց եթե մենք անհետաձգելի միջամտության որոշում կայացնենք և երեխային մորից հեռացնենք, դա ավելի ծանր հետևանք կարող է ունենալ երեխայի համար»,- նշեց Մկրտչյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ընտանեկան բռնության դեպքերի աճ է արձանագրվել․ «Լավ է, որ բռնության դեպքերը գրանցվում են։ Բռնության կրկնման դեպքերի աճը շատ չէ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022թ․ նախորդ 6 ամիսներին գրանցվել է բռնության դեմ նախազգուշացման 296, անհետաձգելի միջամտության 306 դեպք»։

Մանրամասները՝ տեսանյութում։