Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

Լուրեր

27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

«Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի գործընկերներին Հայաստանին աջակցելու համար:

Խորհրդարանի փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ:

Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ բարձրաձայնվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է նաեւ, որ վտանգված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը: Ընդգծվել է նաեւ հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հրամայականը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ամբողջ տարածաշրջանում կայունության, ժողովրդավարության հաստատումը»,- ասված է հաղորդագրությունում։