Պետդումայի պատգամավորներն առաջարկել են 5 տարով ազատազրկել մոբիլիզացիայից խուսափելու համար

Լուրեր

09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
Բոլորը

Պետդումայի պատգամավորները մտադիր են օրինագիծ ներկայացնել, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն զորահավաքի շրջանակում զորակոչից խուսափելու համար։ Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով Դումայում սեփական աղբյուրները: Իսկ նախաձեռնության մանրամասների մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է օրինագծի հեղինակներից Էռնեստ Վալեևը։

Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները նախատեսում են, որ մոբիլիզացիայից խուսափելու համար սպառնում է տուգանք՝ 200-ից 500 հազար ռուբլու չափով կամ մեկից երեք տարի ժամկետով հարկադիր աշխատանքով կամ ազատազրկում՝ մինչև հինգ տարի ժամկետով։

Քրեական պատասխանատվությունը, ըստ Էռնեստ Վալեևի, կլինի միայն նրանց համար, ովքեր կխուսափեն զորահավաքի կոչից այն բանից հետո, երբ պաշտոնապես ծանուցում կստանան զինկոմիսարիատից։

Վալեևը նշել է, որ օրինագիծը փակում է օրենսդրական բացը, քանի որ այժմ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում միայն զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Պատգամավորն ասել է, որ այս նախաձեռնությունը չի ազդի սեպտեմբերի 21-ին սկսված «մասնակի զորահավաքի» վրա, «քանի որ պաշտոնապես հայտարարվել է, որ զորահավաքն ավարտված է»։