2023-ին անվանական ՀՆԱ-ն կանխատեսվում է 9,3 տրիլիոն դրամ․ իրական աճը կկազմի 7 %․ Բադասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2023 թվականի անվանական ՀՆԱ-ն կանխատեսվում է 9,3 տրիլիոն,  ՀՆԱ-ի իրական աճը կանխատեսվում է 7 տոկոս՝ 2022 թվականի համար սպասվող 11 տոկոսի դիմաց։ Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Այս տարվա համար կանխատեսվող հարկային եկամուտները կազմելու են 1 տրիլիոն 920 միլիարդ դրամ, իսկ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կանխատեսվում է 23,2-ի շրջանակներում»,- նշեց ՊԵԿ նախագահը։

Բադասյանն անդրադարձավ այն գործոններին, որոնք ազդում են լրացուցիչ հարկային եկամուտների վրա:

«Դրանք տնտեսական գործոններն են, երկրորդ խումբը օրենսդրական գործոններն են, մասնավորապես, մետաղի տուրքի մասին է խոսքը, երրորդ գործոնը վարչարարականն է», – նշեց Բադասյանը:

Նրա խոսքով՝ ամեն տարի 0,5 տոկոսային կետով վարչարարության հաշվին հարկեր-ՀՆԱ-ն պետք է կրճատվի:

«Ըստ ՊԵԿ-ի հաշվարկների՝ այս տարի մաքսատուրքի մասով պետք է լիներ շուրջ 115 միլիարդի մուտք, եթե այլ անոմալիաներ չլինեին: Մենք շուրջ 84,8 միլիարդով ավելի քիչ ենք ստանալու մաքսատուրք», – նշեց ՊԵԿ նախագահը:

Նրա խոսքով՝ Աայս տարվա առաջին ինն ամիսների ցուցանիշներով՝ ԱԱՀ-ի վերադարձը կազմել է 139,8 միլիարդ, իսկ եկամտային հարկը՝ 30,8 միլիարդ:

Մանրամասները՝ տեսանյութում։