Մենք խոսում ենք իշխանությունների տված հրահանգով․ Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորի սկանդալային խոստովանությունը

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորիներից մեկի սկանդալային հայտարարության ձայնագրությունն ակտիվորեն քննարկվում է սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։ Մասնավորապես, Abzas Media-ի կողմից հրապարակվել է Մեջլիս պատգամավոր Էլդար Գուլիևի ձայնագրությունը, որտեղ նա պատմում է, որ իշխանություններն իրենց են փոխանցում համապատասխան թեզերը, որոնց մասով իրենք պարտավորված են  հարցազրույցներ  տալ կամ հրապարակումներ անել։

«Թեզերը գալիս են նախագահի աշխատակազմից և Միլլի Մեջլիսից, որոնց հիման վրա մենք հարցազրույցներ ենք տալիս»,-պատմում է Գուլիևը։
Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 24-ին Վրաստան կատարած աշխատանքային այցից հետո Teleqraf.com-ին Գուլիևը, տրված հրահանգի համաձայն, հարցազրույց էր տվել՝ խոսելով այցի կարևորության մասին։

Ադրբեջանցի պատգամավորի այս խոստովանությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունները ամբողջովին վերահսկում են երկրի լրատվական, քաղաքական, փորձագիտական դաշտը՝ ստեղծելով ցանկալի իրականություն ու տրամադրություններ։ Հենց այս մեթոդով էլ նաև տարածվում են հայատյացությունն ու հակահայկական թեզերը։

Էմմա Չոբանյան