Պեսկովը հայտարարել է, որ առանց ՌԴ-ի՝ հացահատիկային գործարքը ռիսկային բնույթ է ստանում

Լուրեր

11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
Բոլորը

Հացահատիկի գործարքի իրականացումն առանց Ռուսաստանի մասնակցության, դժվար թե, հնարավոր լինի, այն ավելի ռիսկային բնույթ է ստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այն պայմաններում, երբ Ռուսաստանը խոսում է նշյալ տարածքներում նավագնացության անվտանգության երաշխավորման անհնարինության մասին, բնականաբար, նման գործարքը դժվար թե իրագործելի լինի, և դա  ձեռք է բերում այլ բնույթ՝ շատ ավելի ռիսկային, վտանգավոր և չերաշխավորված»,-ասել  է Պեսկովը։

Նա պնդել է, որ «հենց Կիևն է գործարքը կասկածի տակ դրել»։ Մեկնաբանելով առանց Ռուսաստանի մասնակցության հացահատիկի գործարքի իրականացումը շարունակելու Թուրքիայի մտադրությունը՝ Պեսկովը նշել է, որ Մոսկվան ՌԴ ԱԳՆ-ի և այլ գերատեսչությունների միջոցով շարունակում է շփումները Անկարայի և ՄԱԿ-ի հետ։ Միաժամանակ, նա չի  նշել Մոսկվայի պայմանները գործարքի երկարաձգման համար։

«Պատրաստ չեմ դեռ պատասխանել այդ հարցին, այն պարզ չէ»,-ասել է Կրեմլի խոսնակը՝ հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է փոխհատուցել ամենաաղքատ երկրներին հացահատիկի ծավալների անկման համար՝ հացահատիկի գործարքին մասնակցության կասեցումից հետո, սակայն կոնկրետ միջոցներ դեռ պետք է մշակվեն։

Էմմա Չոբանյան