ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է Արդարադատության ակադեմիա

Լուրեր

11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր այցելել է Արդարադատության ակադեմիա:

ՔԿ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Կոմիտեի ղեկավարը հանդիպում է ունեցել ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) 2022 թվականի պարտադիր վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ` իր խոսքում կարևորելով քննիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթացների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունը, որը համարվում է ներկա փուլում Քննչական կոմիտեում ընթացող բարեփոխումների ռազմավարական ծրագրերի գերակա ուղղություններից մեկը:

Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ կառույցում մեծ տեղ է հատկացվում գիտելիքահեն աշխատանքին և ընդգծել, որ ինչպես ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց, այնպես էլ քննիչների` Ակադեմիայիում ուսումնառության ժամանակահատվածը ևս պետք է արդյունավետորեն նպաստի վերջիններիս մասնագիտական որակների առավել բարելավմանը:

Ա.Քյարամյանը ՔԿ նախագահի տեղակալ Ա.Այվազյանի և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ս.Առաքելյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ակադեմիայի վարչական շենքում, ծանոթացել հաստատության աշխատանքային պայմաններին:

Ակադեմիայի ռեկտորի հետ հանդիպման ընթացքում Կոմիտեի նախագահն իր շնորհակալությունն է հայտնել արդյունավետ համագործակցության համար, բարձր է գնահատել Արդարադատության ակադեմիայի դերն ու հնարավորությունները, որոնք մեծապես կարող են նպաստել Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև՝ ապագայում համանման պաշտոն զբաղեցնելու պատրաստակամություն ունեցող անձանց տեսական ու գործնական` համակողմանի գիտելիքներ մատուցելուն, ժամանակի պահանջներին համապատասխանող մասնագետներ ձևավորելուն:

Հանդիպման ավարտին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ս.Առաքելյանին պարգևատրել է Կոմիտեի խորհրդանշական հուշանվերով՝ ժամացույցով:

Ամփոփելով այցելության արդյունքները` ՔԿ նախագահը վստահություն է հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունն առաջիկայում ունենալու է առավել ընդգրկուն ուղղություններ: