«Երևանի Ալրաղաց»-ի տարածքում ապամոնտաժվելու են ցորենի պահեստարանները․ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ տարածքում իրականացվելու են ցորենի պահեստարանների ապամոնտաժման աշխատանքներ:
Գերատեսչությունը խնդրում է բնակիչներին չանհանգստանալ: