Ուկրաինայի խորհրդարանը հավանություն է տվել Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակում մի շարք համաձայնագրերից Կիևի դուրս գալուն։ Որոշումն ընդունվել է հունիսի 19-ին կայացած նիստում։ Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի մամուլի ծառայությունը։ Այսպես, պատգամավորները պաշտպանել են բջջային կապի համակարգերի մշակման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրից դուրս գալու մասին №0093 օրինագիծը։ Ռադան կողմ է քվեարկել նաև …