Խարկովի մարզի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը խոսել է Ուկրաինայի այս շրջանում հակահարձակման մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են հետ մղել ռուսական զորքերի պաշտպանության գիծը։ Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերից ուկրաինական բանակն ազատագրել է Խարկովի մարզի 544 բնակավայր, որոնցից 19-ը՝ վերջին 6 օրվա ընթացքում։ «Այսօր ժամանակավոր օկուպացիայի տակ է …

