Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է կասեցնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ, հիշեցնենք, քրեական հետապնդում է սկսվել: Նրան մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ …

