Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ սահմանին ստեղծված իրավիճակի մեղավորությունն ու պատասխանատվությունը դնելով գործող իշխանությունների վրա։ «Անձամբ Նիկոլ Փաշինյանն է իր վարած քաղաքականությամբ երկիրը բերել հասցրել էս իրավիճակին։ Չենք պատրաստվում մասնակցել հարցուպատասխանին, դա հերթական կրկեսն է լինելու, որևէ բան չի …

