Ո՞վ է եռակողմ համաձայնագիր կնքելու, ե՞ս․ Հրաչյա Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 

Կառավարությունը շաբաթներ առաջ հաստատեց Մետրոպոլիտենի համար գույքի, այդ թվում՝ օդափոխության համակարգերի ձեռք բերման համար միջոցներ տրամադրելու մասին որոշումը։ Օդափոխության համակարգերի ձեռք բերման համար նախատեսվել է հատկացնել 480 միլիոն դրամ։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հետաքրքրվեց, թե գործընթացն ինչ փուլում է։

Ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը պատասխանեց, որ օդափոխության սարքերի համար նախատեսված գումարը հաստատվել է բյուջեով, և այդ մասով խնդիր չկա։

«Ինչ պետք էր, արվել է, դիմել ենք ՏԿԵ, այդ մասին գրություն է ուղարկվել նաև քաղաքապետարան»,- ասաց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրեն Բաբկեն Սեդրակյանը:

Հարցին, թե լրացուցիչ պայմանագիր կնքվե՞լ է օդափոխության համակարգեր տրամադրող կազմակերպության հետ, Սեդրակյանն արձագանքեց․ «Եռակողմ պայմանագիր պետք է կնքվի քաղաքապետարանի հետ»։

«Ե՞ս եմ կազմակերպելու, որ կնքվի այդ եռակողմ պայմանագիրը․․․ Խոսքն այդ մասին է, կնքեք այդ համաձայնագիրը, որ այդ մարդիկ էլ կարողանան մատակարարումը կատարել»,- հրահանգեց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։