Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործը չի փոխանցվի Հակակոռուպցիոն կոմիտե

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը որոշել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով քրեական վարույթի իրականացումը հանձարարել Ազգային անվտանգության ծառայությանը։

Դատավոր Ալեքսանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու մեջ։ Սրանք համարվում են կոռուպցիոն հանցագործություններ։

Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունն իրականացնում են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները։ Այսինքն՝ տվյալ դեպքում դատավոր Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ ԱԱԾ-ում նախաձեռնված վարույթն, ընդհանուր կանոնի համաձայն, պետք է փոխանցվեր Հակակոռուպցիոն կոմիտեին։

Օրենքը, սակայն, նախատեսում է նաև գործի քննչական ենթակայությունը փոխելու դեպքեր։ Մասնավորապես՝ Քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանվում է, որ մինչդատական վարույթում վերադաս դատախազը կարող է Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան,վարույթը փոխանցել նախաքննության մեկ այլ մարմնի` համակողմանի և անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով։

Քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 16-րդ կետի 16–րդ ենթակետով էլ սահմանվում է, որ բացառիկ դեպքերում գլխավոր դատախազն իրավասու է իր որոշմամբ նախաքննության մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարել նախաքննության մեկ այլ մարմնի, եթե դա որպես վերջին միջոց անհրաժեշտ է պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար։

Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանը նախքան Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակվելը եղել է Հատուկ քննչական ծառայության քննիչ։ Այժմ ՀՔԾ-ն լուծարվել է և փոխարենը ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտեն, որի կազմում աշխատում են նաև Հատուկ քննչական ծառայության քննիչները։

Փաստացի, եթե Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ գործը ընդհանուր կանոնի համաձայն փոխանցվեր Հակակոռուպցիոն կոմիտեին, կստացվեր, որ այդ վարույթով նախաքննություն պետք է իրականացնի այն կառույցը, որտեղ Ալեքսանյանը շուրջ մեկ տարի առաջ քննիչ էր աշխատում։

Վերը նշվածն, ինչպես նաև օրենսդրական կարգավորումները հաշվի առնելով, Գլխավոր դատախազին ուղարկված գրավոր հարցմամբ, խնդրել էինք հայտնել՝ Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ գործն արդյոք ուղարկվե՞լ է Հակակոռուպցիոն կոմիտե, թե՞ կայացվել է վարույթով նախաքննությունը ԱԱԾ-ին հանձնարարելու վերաբերյալ որոշում։ Խնդրել էին հայտնել նաև՝ եթե որոշվել է վարույթը չփոխանցել Հակակոռուպցիոն ն կոմիտեին, արդյոք նման որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Արուսյակ Ալեքսանյանը մինչև դատավոր նշանակվելն աշխատելիս է եղել Հատուկ քննչական ծառայությունում։

Գլխավոր դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան, առանց դատավորի անունը հիշատակելու, հայտնել են, որ «դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից ենթադրյալ հանցանքներ կատարելու դեպքերի կապակցությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հանձնարարվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին՝ հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով և 483-րդ հոդվածի 16-րդ հոդվածի 16-րդ ենթակետով նախատեսված կարգավորումները»։ Խոսքը քննչական ենթակայությունը փոխելու վերաբերյալ մեր կողմից վերը մեջբերված կարգավորումների մասին է: Այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ վարույթի նախաքննության իրականացնումը հանձնարարվել է ԱԱԾ-ին՝ պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար։

Թեև Դատախազությունը չի պարզաբանել Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ վարույթով նախաքննության իրականացումը ոչ թե Հակակոռուպցիոն կոմիտեին, այլ ԱԱԾ-ին հանձնարարելու որոշման պատճառը, ենթադրվում է, որ դրա պատճառը հենց այն է, որ Ալեքսանյանը ՀՔԾ քննիչ է եղել:

Արաքս Մամուլյան