ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Վահրամ Դումանյանը շնորհավորել է Նորա Արիսյանին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությունը կծառայեցնի հայ-սիրիական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։ Նախարարը կարևորել է …

