Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է պաշտոնական Երևանին

Լուրեր

29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինսկի խումբը մշտապես հետևողականորեն հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին հայտարարել են Բելառուսի ԱԳՆ-ում:

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Գերատեսչությունում նշել են, որ Մինսկի դիրքորոշումն այս հարցում դաշնակցային չէ:

«Գիտեք, Հայաստանի ԱԳՆ-ն բավական ինքնատիպ դիրքորոշում է որդեգրել։ Իր դաշնակցային պարտավորություններին Բելառուսը հավատարիմ է ոչ թե խոսքով, այլ գործնականում հաստատում է իր ողջ պատմության ընթացքում, այդ թվում՝ այս դժվարին պահին»,- ասված է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անատոլի Գլազի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է նախարարության կայքում:

Նրա խոսքով՝ Մինսկի արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկը պարկեշտությունն է ։

«Դրա համար էլ հետագայում մեր գործընկերներն ու դաշնակիցները կարող են վստահ լինել մեր մեջ»,-հավելել է Գլազը։

Բելառուսի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մինսկը մշտապես հետևողականորեն հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին:

Գլազի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի նախկին և ներկա ղեկավարները շնորհակալ են Լուկաշենկոյին «Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար խաղաղության և բարեկեցության անկեղծ ցանկության, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում անձնական ներդրման համար»:

«Ուստի, խորհուրդ ենք տալիս մեր ընկերներին և գործընկերներին ուշադիր կարդալ և վերընթերցել բելառուսական պետության ղեկավարի բազմաթիվ ելույթները այս բարդ, բայց միանգամայն լուծելի հարցի վերաբերյալ»,- եզրափակել է նա: