Ո՞վ է զսպելու Փաշինյանին. ՔՊ ղեկավարի ընտրություն` մոռանալով սկզբունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Կուսակցապետին հոտնկայս ծափահարելու՝ հիմնականում բռնատիրական ռեժիմներին բնորոշ տեսարանի մասնակիցները ժողովրդավարական արժեքների վրա հիմնված թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած ՔՊ-ականներն են։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները գնում են Սերժ Սարգսյանի իշխանության տարիների «լավագույն ավանդույթները» վերականգնելու ճանապարհով։ 2018 թվականին նախ նրանք պետական կառույցներից դուրս նետեցին երկրի ղեկավարի նկարը, իսկ 2021-ին արդեն համարելով պետական խորհրդանիշ՝ փակցրեցին իրենց աշխատասենյակում։

Մի քանի օր առաջ տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագրի» 6-րդ համագումարում Նիկոլ Փաշինյանին ընտրեցին կուսակցության վարչության նախագահ։ Տեղի ունեցավ մի բան, որը ինքը՝ Փաշինյանը, անընդունելի էր համարում։

Իսկ հիմա ո՞վ է հակակշռելու և զսպելու Փաշինյանին, երբ նա և՛ վարչապետ է, և՛ ՔՊ վարչության նախագահ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, բացի այն արդարացումը, թե խորհրդարանական կառավարման համակարգում ընկալելի է երկրի ղեկավարի՝ կուսակցության ղեկավար լինելը, նաև հայտարարում է երկիշխանության վտանգների մասին։

Նախորդ վարչությունը՝ 2019 թվականից սկսած, նախագահում էր Սուրեն Պապիկյանը։ Ըստ վարչության քվեարկության արդյունքերի՝ նա Փաշինյանից հետո ՔՊ-ում ամենաբարձր վարկանիշ ունեցող կուսակցականն է։ Համագումարին մասնակցած 1024 ՔՊ-ականից Փաշինյանի օգտին քվեարկել է 941-ը, իսկ Պապիկյանի օգտին՝ 809-ը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ Փաշինյանի՝ ՔՊ վարչության նախագահ ընտրվելն այն առումով է խնդրահարույց, որ նա խոստում է տվել և հերթական անգամ հրաժարվել իր խոստումից։ Իոաննիսյանը նաև մտահոգիչ է համարում այն, որ անկախ սահմանադրական մարմինների ղեկավարների պաշտոններում ՔՊ-ի անդամատոմսերից ժամեր առաջ հրաժարված կուսակցականներ են նշանակվում։

Ի դեպ, նշենք, որ այսօր քաղհասարակության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել և դատապարտել ՔՊ-ականներ Վահագն Հովակիմյանին ԿԸՀ նախագահ, Կարեն Անդրեասյանին ԲԴԽ նախագահ, իսկ Արթուր Դավթյանին՝ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավորի պաշտոնում ընտրելու համար։

«Խիստ անընդունելի ենք համարում պետական անկախ մարմինների պաշտոններում կուսակցական անդամների ընտրությունը, ինչը կասկածի տակ է դնում նշված մարմինների անկախությունն ու քաղաքական չեզոքությունը և էական բացասական ազդեցություն ունենում դրանց հանրային հեղինակության և վստահելիության վրա: Ավելին, տվյալ մարմինների առաքելությունն է՝ հակակշռել և փոխզսպել գործադիրին և կառավարող քաղաքական ուժին»,- ասվում է հայտարարությունում:

Չնայած քաղհասարակության այս մտահոգություններին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդարանում հայտարարեց՝ Հայաստանում կառավարում է ամենաժողովրդավարական կուսակցությունը։

Քաղհասարակության ներկայացուցիչները, սակայն, հայտարարում են ժողովրդավարական հետընթացի մասին։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործելակերպն էական հետընթաց է ժողովրդավարության և թափանցիկ ու հաշվետու կառավարման սկզբունքներից: Այն նաև հանդիսանում է կոռուպցիայի՝ քրոնիզմի տեսակի ակնառու դրսևորում և իշխող կուսակցության կողմից պետական համակարգը, հատկապես՝ անկախ մարմինները, իրեն ենթարկեցնելու և նրանց գործունեության նկատմամբ քաղաքական ազդեցության հաստատելու միտում»,- ասված է հասարակական կազմակերպությունների հայտարարությունում:

Հավելենք, որ հաշվետու և թափանցիկ կառավարումն անկյունաքարային համարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդարան եկան և հեռացան լրագրողներին ոչ հասանելի ճանապարհներով՝ հերթական անգամ խուսափելով անցանկալի հարցերից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան