Գեղարքունիքում սահմանին հրադադարի խախտումներ արձանագրվել են, բայց վերջին օրերին ակնհայտ նվազել են դրանք։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Ամեն դեպքում, դիտորդներն իրենց պարեկային գործունեությունն են իրականացնում, ինչը ևս ազդեցություն է թողել, որ հակառակորդի կողմից նվազել են մեր ուղղությամբ կրակոցները», – նշեց մարզպետը։ Սարգսյանի խոսքով՝ Գեղարքունիքում ութ դիտորդ է …

