Գեղարքունիքում ԵՄ դիտորդներն արձանագրել են՝ Ադրբեջանի կողմից կան օկուպացված տարածքներ. մարզպետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գեղարքունիքում սահմանին հրադադարի խախտումներ արձանագրվել են, բայց վերջին օրերին ակնհայտ նվազել են դրանք։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Ամեն դեպքում, դիտորդներն իրենց պարեկային գործունեությունն են իրականացնում, ինչը ևս ազդեցություն է թողել, որ հակառակորդի կողմից նվազել են մեր ուղղությամբ կրակոցները», – նշեց մարզպետը։

Սարգսյանի  խոսքով՝ Գեղարքունիքում ութ դիտորդ է առաքելություն իրականացնում, շտաբը գտնվում է Մարտունի քաղաքում։

«ԵՄ դիտորդները Գեղարքունիքում ունեն մեկ շտաբ, բայց աշխատանքը 11 բնակավայրի երկայնքով են իրականացնում։ Ամեն օր  դիտարկում են իրականացնում, ամեն օր նոր բացահայտումներ են անում։ Մարզպետարանն ամբողջ իր ունեցած ինֆորմացիան փոխանցել է գործընկերներին, իրենք էլ վստահեցրել են, որ դա որպես զեկույց կներկայացնեն։

Դիտորդների շարքում արդեն կան մարդիկ, ովքեր արձանագրել են ու վստահ են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել ՀՀ սահմանների ուղղությամբ։

Քարտեզների ու ներկա պահին  ադրբեջանական զորքերի գտնվելու հետ կապված իրենք վստահ են, որ Հայաստանից օկուպացված տարածքներ ունենք ու վստահ են, որ դա ադրբեջանական ագրեսիայի արդյունքում է եղել», – ընդգծեց մարզպետը։

Մանրամասները՝ տեսանյութում։