Կրեմլը մեղմացնում է միջուկային հռետորաբանությունը․ISW

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են մեղմացնել Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման  իրենց հռետորաբանությունը: Այս մասին ասվում է ԱՄՆ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) ուկրաինական պատերազմի այօրվա զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ինստիտուտի փորձագետների կարծիքով հռետորաբանության փոփոխությունը  վկայում է այն մասին, որ ռուս բարձրաստիճան զինվորականներն ու Կրեմլի պաշտոնյաները, հավանաբար,ինչ-որ չափով գիտակցում են Ուկրաինայի կամ ՆԱՏՕ-ի երկրների դեմ միջուկային զենքի կիրառման հսկայական ծախսերն ու դրա արդյունքում իրենց փոքր օգուտները։

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը հոկտեմբերի 26-ին նշել էր, որ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն մի քանի անգամ զանգահարել է իր գործընկերներին՝ ըստ տեղեկությունների, վստահեցնելով նրանց, որ Ռուսաստանը շահագրգռված չէ Ուկրաինայի դեմ պատերազմում միջուկային զենք օգտագործելու մեջ:

Ըստ զեկույցի՝ Չինաստանը ևս կարող է Կրեմլի վրա ճնշում գործադրելու հարցում իր դերն ունենալ։ Նախագահ Սի  Ցզինպինը նոյեմբերի 4-ին ասել էր, որ «միջազգային հանրությունը պետք է համատեղ դիմակայի  միջուկային զենքի կիրառմանը կամ կիրառման սպառնալիքին։

Ինստիտուտի փորձագետները նշում են, որ ապագայում Կրեմլը միջուկային հռետորաբանությամբ ապագայում կարող է փորձել ԱՄՆ-ին ու դաշնակիցներին ստիպել Ուկրաինայի վրա ճնշում գործադրել  բանակցությունների անցկացման համար, սակայն Կրեմլը չի կարող Կիևին ուղղակի ստիպել  բանակցություններ վարել միջուկային սպառնալիքի միջոցով։

Էմմա Չոբանյան