Խերսոնից ռուսական զորքերի տարհանումը ցույց տվեց Մոսկվայում «իրական խնդիրների» առկայությունը. Ջո Բայդեն

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Դնեպրի աջ ափից՝ Խերսոնի մատույցներից զորքերը տարհանելու Կրեմլի հրամանը ցույց է տալիս, որ Մոսկվան «իրական խնդիրներ» ունի բանակի հետ, գրում է VOA-ն։

Միջանկյալ ընտրությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում Բայդենը նշել է այն փաստը, որ Ռուսաստանը սպասել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների ավարտը, որպեսզի հայտարարի Ուկրաինայի հարավում ռազմավարական կարևոր տարածաշրջանային կենտրոնից դուրս գալու մասին։

«Սա խոսում է այն մասին, որ ռուս զինվորականներն իրական խնդիրներ ունեն»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նշել է, որ զորքերի դուրսբերումը թույլ կտա երկու կողմերին վերանայել իրենց դիրքորոշումները ձմռանը, սակայն պետք է սպասել՝ հասկանալու համար՝ արդյո՞ք Ուկրաինան պատրաստ կլինի փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ։

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական Մայքլ Մաքքոլը նույնպես մեկնաբանել է Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերման մասին հայտարարությունը։

«Ռուսական նահանջը հաստատում է այն, ինչ ես և իմ գործընկերներից շատերը շեշտել ենք ամիսներ շարունակ. ճիշտ զենքի առկայության դեպքում Ուկրաինան կարող է հաղթել ներխուժած ռուսական ուժերին և բացահայտել Խերսոնը ու երեք այլ շրջաններ բռնակցելու՝ Պուտինի փորձի անհեթեթությունը։ Վաղուց ժամանակն է, որ Բայդենի վարչակազմը Կիևին տրամադրի բոլոր անհրաժեշտ զենքերը, այդ թվում՝ ավելի մեծ հեռահարության ATACMS-ը, որպեսզի Պուտինն ու բոլոր ագրեսորները հասկանան, որ չեն կարող հաղթել ոչնչով չհրահրված ագրեսիվ պատերազմում»,- ասել է Մաքքոլը:

Տաթև Ֆռանգյան