Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսական բանակի կորուստների և վիրավորների թիվը գերազանցում է 100 հազարը․ ԱՄՆ միացյալ շտաբի պետ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլին հայտարարել է, որ ուկրաինական պատերազմի ժամանակ ավելի քան 100 հազար ռուս զինծառայող է զոհվել և վիրավորվել, և ուկրաինական զինված ուժերը, հավանաբար, նույնպես կրել են նման մեծության կորուստներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նյու Յորքի տնտեսական ակումբում ունեցած ելույթի ժամանակ Միլլին ասել է նաև, որ իր գնահատականներով նաև սպանվել է Ուկրաինայի՝ շուրջ 40 հազար խաղաղ բնակիչ։

«Մենք խոսում ենք 100 հազարից ավելի սպանված և վիրավոր ռուս զինվորների մասին: Հավանաբար նույն պատկերն է նաև ուկրաինական կողմից: Սա մարդկային տառապանքի հսկայական մասշտաբ է», – Միլլի խոսքերը մեջբերում է Reuters-ը:Միլլին չի հստակեցրել, թե ինչպես է ինքը ձեռք բերել այս տեղեկությունը։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը նշում է, որ նոյեմբերի 9-ի դրությամբ պատերազմում զոհվել է ավելի քան 77 հազար ռուս զինծառայող։ ՌԴ պաշտպանության նախարարությունը կորուստների մասին վերջին անգամ հայտնել է սեպտեմբերի 21-ին՝ հայտնելով 5937 թիվը։