Հակառակորդի արձակած կրակից զինվոր է վիրավորվել․ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ ՀՀ ՊՆ
Հասարակություն
10.11.2022 | 13:26Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: