Գերմանիան ավելացրել է ապրանքների արտահանումը 2022 թվականի առաջին կիսամյակում. արտահանման ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 13,4 տոկոսով՝ մինչև 763,9 միլիարդ եվրո։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի Վիսբադենի դաշնային վիճակագրական ծառայությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Միաժամանակ, գերմանական արտահանումը Ռուսաստան հունվար-հունիս ամիսներին տարեկան կտրվածքով կրճատվել է 34,5 տոկոսով և կազմել 8,3 մլրդ եվրո։ …

