ՄԻԵԴ վճռից հետո պետք է քննվեն այդ գործով մասնակից քննչական և դատական մարմինները. Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանը երբ անդամագրվեց Եվրախորհրդին, նպատակը եղել է այն, որ ճանաչում ես ՄԻԵԴ-ի վճիռները՝ որպես գնահատական՝ քո երկրի ազգային ինստիտուտների կողմից գործի քննության իրավականության, օրինականության տեսակետից և դա ընդունում ես հիմք՝ փոխելու քո պրակտիկան և օրենսդրությունը ․ սա էր միտումը։ Այսինքն՝ ՄԻԵԴ-ի վճիռներն ու որոշումները հանդիսանում են համակարգային փոփոխությունների կարևոր աղբյուրներից մեկը»,- այս մասին «Ոստիկանության բաժանմունքում մահացած Խալաֆյանի գործով ՄԻԵԴ վճռի ազդեցությունը համակարգի վրա» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

«Այդ փոփոխությունների իրականացման համար քաղաքական կամքն ինչպե՞ս է դրևսորվելու․ եթե պետությունը հղում կատարի օրենքի հետադարձ ուժի չկիրառելու սահմանափակմանը՝ խորհրդատվական այդ կարծիքին, ապա դա կդիտվի որպես քաղաքական կամքի բացակայության դրսևորում։

Այն դատավորները, ոստիկանները, քննիչները, դատախազները, որոնք ՄԻԵԴ վճռով պատասխանատու են համարվում իրավունքի խախտման մեջ, որովհետև իրենք են վարել գործը, պետք է քննվեն, և դրա համար պետք չէ օրենքի հետադարձ ուժի կիրառում, դրա համար կան հստակ մեխանիզմներ՝ դրանք անցումային արդարադատության մեխենիզմներն են, որոնց համաձայն՝ պատասխանատվության պետք է ենթարկվեն այն անձինք, որոնք նախկինում կատարել են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։

ՄԻԵԴ ամեն մի վճռի հետ կապված՝ պետությունը, հանձինս արդարադատության նախարարության և այլ պատկան մարմինների, պետք է իրականացնի քննություն, և քննարկի, թե ինչ անհարժեշտ ինստիտուցիոնալ փոփոխություններ պետք է իրականացվեն»,- նշեց Սաքունցը։

Մանրամասները՝ տեսանյութում։