ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի աշակերտները Ֆրանսիայում մասնակցել են հայ-ֆրանսիական պատանեկան նվագախմբի համերգներին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Ֆրանսիայի Նիս, Լիոն, Վալանս, Գրենոբլ, Ռոման քաղաքներում հայ-ֆրանսիական պատանեկան նվագախումբը հանդես է եկել համերգներով: Հայ մասնագետների մասնակցությամբ կազմակերպվել են նաև վարպետության դասեր: Վալանս քաղաքի քաղաքապետի հրավերով պատանի հայ …

