Իրանը նոյեմբերի 20-ի լույս նոյեմբերի 21-ի գիշերը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում իրանա-քրդական ընդդիմադիր խմբավորումների դիրքերի վրա, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերթական անգամ ռմբակոծել է իրանա-քրդական կուսակցությունների դիրքերը»,- հայտնել է Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջանի հակաահաբեկչական գործակալությունը՝ չհստակեցնելով՝ արդյո՞ք զոհեր կան։ Իրանական Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը (PDKI) և ազգայնական իրանա-քրդական Komala …

