Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորագվող 18 մանկապարտեզներից ևս մեկը հանձնվել է շահագործման․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Նախակրթարանում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ու ծրագրի աջակից և գործընկեր մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Հերթական էներգաարդյունավետ և սեյսմակայուն մանկապարտեզն ենք հանձնում շահագործման, որը Երևանը ոչ սուվերեն …