Նոր տրոլեյբուսները 2023թ. տարեսկզբին կլինեն Երևանում

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Համայնքային միջոցներով «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի 15 տրոլեյբուսով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նոր տրոլեյբուսները 2023թ. տարեսկզբին արդեն կլինեն Երևանում: Շարժակազմի շահագործումն ու սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ․ այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից:

Մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար «Երևան» ջրօգտագործողների ընկերության հետ համատեղ նախագծային աշխատանքներ կիրականացվեն: Զեկուցվել է, որ նոր խողովակաշարերի անցկացման և ջրատարերի ընդլայնման նպատակով հրատապության կարգով ընտրվել են մի շարք հասցեներ:

Որպեսզի մայրաքաղաքի նորոգված փողոցներն այլևս չքանդվեն, մատակարար ընկերությունները կատարվող աշխատանքների վերաբերյալ պետք է նախապես ցանկ ներկայացնեն: Հանձնարարվել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ մինչ Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրերի մեկնարկը՝ մատակարար ընկերություններն ավարտեն հաղորդուղիների ու հաղորդալարերի փոխարինումը:

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Զեկուցվել է, որ բազայում առկա 14167 տնտեսվարողից ավելի քան 95 %-ն արդեն ծանուցվել է: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել գործընթացը՝ հաշվի առնելով, որ ձմռան ամիսներին ևս, սահմանված կարգի համաձայն, տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերը: Պարտադիր նորմերը չկատարելու դեպքում, ի դեպ, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նախատեսված է տուգանք:
Համայնքային միջոցներով «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի 15 տրոլեյբուսով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նոր տրոլեյբուսները 2023թ. տարեսկզբին արդեն կլինեն Երևանում: Շարժակազմի շահագործումն ու սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ: